Օպերա…

Անցած շաբաթ ես և ընկերուհիս գնացել էինք Օպերա «Շչելկունչիկ» -ի:Ասեմ Ձեզ,ամոթ է թե ոչ,բայց Օպերայում առաջին անգամ էինք:Շաաաաաաաաատ տպավորիչ էր,այնքան գեղեցիկ էր,արտասովոր:Այդ օրվանից հետո որոշեցի ավելի հաճախ գնալ օպերա:

Ամենինչ եղավ հետևյալ կերպ-Ես և ընկերուհիս հրավիրատոմս էինք վերցրել,անգամ այդ օրը գնացել նոր հագուստ էինք գնել`պատշաճ տեսք ունենալու համար:Մեծ ոգևորությամբ մտանք Արամ Խաչատրյանի անվան Օպերայի և բալետի շենք-մեծ համերգասրահ:Ինչ էր կատարվում…

Ինչքան մարդ կար:Ինչ գեղեցիկ էր ամեն ինչ,բայց բանը դրանում չէր,կարևորը այնքան պարապ- սարապ մարդ կար,չէք էլ պատկերացնի:Ոմանք եկել էին իրենց ցուցադրելու,ոմանք հանդիպման ընկերոջ հետ,ոմանք էլ լսել էին,որ Դա ԲԱՐՁՐ արվեստ է և որոշել էին պատվի արժանացնել իրենց ներկայությամբ:

Երբ մարեցին լույսերը,և հանդիսատեսը լռեց,մի ուրիշ ոգևորություն պատեց մեզ:Ես շատերից էի լսել,որ դա աննկարագրելի զգացում է,բայց չէի էլ կարող պատկերացնել,որ դա կարող էր այդքան հրճվանք պատճառել:

Երբ լսում ես բնականից տարբեր գորցիքների ձայնը,երբ ելևէջները հասնում են ականջիդ,հասկանում ես,որ ապրում ես…

Գիտեք,լրիվ տարբեր է երբ երաժշտություն ես լսում կենդանի հնչողությամբ:Կարծես,երաժշտությունը խոսում է մարդկանց հետ,փորձում բան հասկացնել,ոմանց հոգու խորքերն հասնում,ոմանցն էլ` ոչ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s